Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Նա Հենրիկ Մխիթարյանն է

Նա Հենրիկ Մխիթարյանն է
11.12.2025 | 11:53

Նայեցի և լսեցի, աշխարհի ամենահայտնի ազգակցիս, մեծագույն Հայի` Հենրիկ Մխիթարյանի հարցազրույցը իր նորընծա գրքի առիթով և զգացի` հայրենիքից հեռու անգամ որքան Հայ, ինչքան Մարդ է նա և ինչքան Հայրենիքներ կան նրա ջերմ սրտում։ Հասկացա, թե ինչու՞ առկա իշխանավորները չեն սիրում նրան։ Դե ինչպես սրանք կսիրեն մի Մարդու` ով այդքան Հայ է և այդքան Հայրենասեր։

Հայրենասիրությունը ՔՊ֊ի օրոք դարձել է հեգնանքի միջոց։

Հայրենասիրությունը հիմա ուղեղի մորմոք է, մերժելի պատրանք։ Հայրենիքը ոչ սրտի մեջ է և ոչ էլ ուղեղում, այն լոկ պետություն է, թեկուզ և լինի աթոռաչափ մի տարածք, որն օրնիբուն տրորվում է կապիտուլյանտի հետույքի տակ։

Կգա՞ այն օրը, երբ Հայաստանը կունենա նույնքան հայրենասեր և նույնքան պետականամետ ղեկավար, ինչպիսին Հենրիկ Մխիթարյանն է։

Հենրիկը միայն ֆուտբոլ չէ, որ խաղում է. նա առայժմ վազում է ապագա հայրենիքի հետևից։

Կարծում եմ` վաղ թե ուշ նա կգտնի իր հանգրվանը` Ազատ, Անկախ, Արժանապատիվ Հայաստանը, Հաղթական Հայաստանը, առանց երկյուղի, որ այն կվերածվի թուրքական վիլայեթի։ Հենոն միայն ֆուտբոլ չէ, որ խաղում է և ոչ էլ խաղում է մեր բախտի հետ։

Հենոն այսօր հայ ազգի արժանավոր զավակն է, արժանապատիվ հայը, ով հեռու է քաղաքական խարդավանքներից։ Նա սիրում է իր Հայրենիքն այնքան, որին աներկբա կարելի է Հայրենիք վստահել։

Հեռու չէ այն օրը, երբ Հայրենիքը կլինի իրական Հայրենասերինը, Նվիրյալ Մարդունը...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2336

Մեկնաբանություններ